gallery/logo layh am
    gallery/board end white

    Pro-life կամ <<մարդկային կյանքի պահպանման>> շարժումներ իրականացվել և իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում:Դրանց հիմնական նպատակը՝ հղիության արհեստական ընդհատումներ դեմ պայքարն է,որը կիրառվում է տարբեր եղանակներով: Քայլարշավներ,բողոքի ցույցեր պետական օրենքների դեմ,ուսուցողական դասընթացներ: Այս բոլոր տարբերակներն էլ համարվում են քաղաքակիրթ պայքարի մեթոդներ,սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս այլ բան:

    Օրինակ 2006թ.-ին՝ Պրահայում,2009-ին Մադրիդում և ԱՄՆ-ի մի քանի նահանգներում իրականացված պայքարի ընտրված ձևերի (քայլարշավներ,խորհրդատվություններ,ուսուցողական ծրագրեր) արդյունավետությունը չի գերազանցել 2%-ը մինչև, որ այն չի միջամտվել կտրուկ որակավորումներով և հրամայական կոչերի գովազդներով (գործողությունը,որպես սպանություն որակավորելով) կամ ընդհատվող հղիությունը իբրև վերջին հղիություն զգուշացումներով ու կոչերով: Նմանատիպ ծրագրային քայլերից հետո, շարժման արդյունավետությունը կտրուկ բարձրացել է հասնելով 15%-ից 20%-ի, ինչը և նպաստել է հղիության արհեստական ընդհատման բոլոր ձևերի նվազեցմանը:

     

     

    ՍՊՀԱԸ-դեմ պայքարը իրենից ենթադրում է՝

     

    Կրթական ծրագիր՝ Հայաստանի կրթական հաստատություններում

    Քարոզչական ծրագիր՝գովազդային արշավների միջոցով

     

    Կրթական ծրագրերը իրականացվում են կրթական հաստատություններում,մասնագիտական դասընթացների և խորհրդատվությունների միջոցով:Ծրագրի ընթացքում ներկայացվում է այն վտանգներն ու ռիսկերը,որոնք կարող են առաջանալ:

    Քարոզչական ծրագիրը իրականացվում է գովազդային արշավների՝ սոցիալական ցանցերի, հեռուստատեսության, և արտաքին գովազդի միջոցով: Ծրագրի ընթացքը ուղեկցվում է հրամայականներով և հստակ կոչերով,Ս.Պ.Հ.Ա.Ը.-ը դիտարկելով, որպես բացասական երևույթ:

     

    Ծրագիրը նպատակ է հետապնդում՝ 

     

    • Ապահովել հայաստանյան հասարակության իրազեկմանը՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների և դրա հետևանքների վերաբերյալ։

    • Կոտրել սեռերի նախապատվության կարծրատիպերը:

    • Բարձրացնել հասարակության գիտակցությունը սեռերի խտրականության վերաբերյալ:

    • Նպաստել Հայաստանում երեխայի սեռի խտրական ընտրության մակարդակի նվազեցմանը:

     

    Պայքար սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ