Ի՞նչ ենք մենք անում և ո՞րն է մեր նպատակը:

    Մենք նպաստում ենք բնապահպանական խնդիրների լուծմանը և խթանում ենք առողջ սերունդ և շրջակա միջավայրի ունենալուն: Մեր նպատակները. 1) Կարմիր գրքում գրանցված բուսականության և կենդանիների անհետացման կանխարգելում: 2) Սողանքային և քայքայիչ բնական տարածքների վերականգնում` հասարակությանն ու կենդանիներին վնասվածքներից և կորուստներից պաշտպանելու համար: 4) Օդի և ջրի աղտոտման կանխարգելում և վերականգնում:

    Որո՞նք են մեր առաջնահերթ 3 խնդիրները:

    Մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, որոնք պահանջում են հրատապ լուծում, բայց դրանցինց առաջնահերթ են երեխաների առողջ ապագա, շրջակա միջավայրի խնամքև, պաշտպանություն, խնդիրների լուծումն ու օժանդակություն:

    Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել շրջակա միջավայրը:

    Դադարեք աղտոտել ձեր շրջակա միջավայրը, դադարեք ծառահատումները,կենդանիների որսը: Խիստ գնահատական տվեք նրանց, ովքեր զբաղվում են որսորդությամբ կամ ծառահատումներով: Մի վախեցեք նման դեպքերի ականատես լինելուց՝ խնդրում ենք կապվել մեզ և այլ հասարակական կազմակերպությունների հետ և հայտնեք նման խնդիրները:

    Ինչպե՞ս դառնալ գործընկեր:

    Գործընկեր լինելը նշանակում է ոչ միայն ֆինանսական աջակցություն կամ ընդհանուր գաղափարներ, այլև գործնական աջակցություն: 18 տարին լրացած ցանկացած երկրի քաղաքացի, որը զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ, խնամքով և առողջապահական խնդիրներով, կարող է դառնալ գործընկեր:

    Ո՞վ կարող է դիմել փոքր դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու համար:

    Փոքր դրամաշնորհային ծրագրերին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նախապես մշակված ծրագիր: Բոլոր դրամաշնորհները տրամադրվում են միայն բնապահպանական ոլորտում:

    Ի՞նչ կտա ինձ եթե կիսվեմ իմ գաղափարներով ու առաջարկներով:

    Լավագույն գաղափարներն ու առաջարկները կարող են դառնալ ապագա նախագծեր, և դա կարող է լինել միասին աշխատելու առիթ:

    Ինչպե՞ս դառնալ կամավոր :

    Կամավոր դառնալու համար կարող եք կապվել մեզ հետ նշելով այն ոլորտը որտեղ ուզում եք դառնալ կամավոր կամ լրացնեք ձեր տվյալները համապատասխան էջում:

    Ի՞նչ են իրենցից ներկայացնում սոցիալական նախաձեռնություններ:

    Սոցիալական նախաձեռնությունը ներկայացնում է. Տարեցների խնամք, առողջության հրատապ խնդիրներ ունեցող մարդկանց համար դրամահավաքի կազմակերպում:

    Որոնք են պայմանները շտապ դրամահավաքի համար:

    Շտապ դրամահավաքն իրականացվում է առանց երաշխավորության, թե ամբողջ գումարը կհավաքվի, թե ոչ: Նախաձեռնությունն իրականացվում է բժշկական հաստատված փաստաթղթերի առկայությամն դեպքում: Դրամահավաքի ավարտից հետո պահվում է հավաքված գումարի 20% -ը: (Ուստի հիշեք և միշտ նշեք 20% ավելին քան հարկավոր է): Ավելին իմանալու համար գրեք մեզ: LAYH@consultant.com