gallery/logo layh am

    Բնապահպանությունը և շրջակա միջավայրի խնամքը մարդկային գիտակցության բարձրագույն մակարդակն է: Դուք պետք է հասկանաք, որ շնչում և ապրում եք այնքանով, որքանով ձեր շրջակա միջավայրն է ապրում և շնչում է: Որքան ձեր շրջակա միջավայրը գտնվում է վատ վիճակում, այնքան վատ կարող է լինել ձեր առողջական վիճակը և եթե շարունակեք անտեսել այն միջավայրը, որտեղ դուք ապրում եք, մի օր այն կդադարի գործել, հետևաբար ձեր կյանքը նույնպես կդադարի: Պետք է հոգ տանել բնության և կենդանիների մասին, մեր շրջակա միջավայրը կենդանի օրգանիզմ է և ցանկանում է ապրել այնպես, ինչպես մարդն է ուզում ապրել: Դադարեք աղտոտել ձեր շրջակա միջավայրը, դադարեք ծառահատումները և կենդանիների որսը: 

    Մեր նպատակները կապված բնապահպանոՒթյան հետ

    • Կարմիր գրքում գրանցված կենդանիների պաշտպանություն:

    • Ծառատունկ և- մաքուր օդի նպաստում:

    • Ջրային ռեսուրսների աղտոտման կանխարգելում և վերականգնում: