Ommatotriton vittatus 

    sTATUS:critical 

    CR B2ab (iii,v)

    Falco naumanni 

    STATUS:vulnerable

     VU A2bce+3bce+4bce

    Salmo trutta 

    sTATUS:critical

    CR A2cd

    Marbled polecat

    STATUS:VULNERABLE 

     VU A2c B1b(iii) 

    ԿԱՐՄՐԱՎՈՏ ԲԶԵՆԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

     

    Կարմրավոր բազեն գիշատիչ թռչուն է,որի բնադիր գոտիներից է նաև Հայաստանը:Մասնավորապես Արարատի մարզում Արաքս գետի հովտում:Մարմնի ընդհանուր երկարությունը 28-ից 33 սմ է,թևորի ընդհանուր բացվածքը 65-ից 77 սմ,քաշը  130-ից 197 գ:

    Այս եզակի թռչունը այժմ ոչնչացման եզրին է,քանի որ կենտրոնական Ասիայի երկրներում մարդիկ օգտագործելով ցանցային թակարդներ տարեկան որսում են ավելի քան 140,000 կարմրավոտ բազե: Հոկտեմբերին նրանք ամուրյան բազեների հետ մեկ տեղ թռչում են միգրացիոն գոտիներ,որտեղ մարդիկ նրանց որսում են հատուկ պատրաստված ցանցային թակարդների միջոցով: Այս թռչունների ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ է նպաստել նրանց բազմացմանն ու անվտանգությանը ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում: Նրանք մեծ օգուտ են բերում գյուղատնտեսությանը,քանի որ դաշտային մշակաբույսերը պաշտպանում են մանր կրծողներից և խոշոր միջատների վնասակար ազդեցություններից:

    Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն:2010թ-ից ի վեր ավելի քան 1,260,000 կարմրավորտ բազեներ դարձել են այս դաժան գործողությունների զոհ:Թերևս սա թռչունների սպանդի ամենախոշոր բացահայտված դեպքն է ամբողջ 21-րդ դարի սկզբում:

                                  Մենք մշակել ենք 3  տարբերակ այս թռչունների փրկոՒթյան համար

     

    • Թիրախավորված սոցիալական գովազդ:

    • Ուղևորություն տվյալ տարածաշրջան մարդկանց կրթելու այս թեմայի շուրջ:

    • Քննարկումներ և համաձայնեցում տեղական ինքնակառավարման մարմինների հետ ՝իրավական արգելքների վերաբերյալ :

    Այս 3 ծրագրերը պետք է իրականացվեն միաժամանակ 20-24 ամիս տևողությամբ: Դա կհանգեցնի միջինից բարձր արդյունավետության, որից հետո թռչունների այս սպանդը կնվազի 53-ից 55 տոկոսով:

    Ուշադրություն: Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել

    ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ 4 ԱՅԼ ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿՆԵՐ